211652_close_icon
views-count2241 դիտում article-date 16:48 31-07-2014

21-ամյա երիտասարդը «Երևան Մոլ»-ից փորձել է հագուստ գողանալ

21-ամյա Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ գտնվելով Արշակունյաց պողոտայի 34/3 հասցեում գտնվող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գործող` «Զառա» խանութ-սրահում՝ այնտեղից վերցրել է 1 հատ «ZARA MEN» տեսակի, զգալի չափերի` 10.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ կարճաթև վերնազգեստ և մտնելով հանդերձարան՝ ձեռքով հեռացրել է դրա վրայի անվտանգության սարքը, այն դրել է հանդերձարանում, ապա հագուստը հագնելով իր հագին առկա վերնաշապիկի տակից, փորձել է գողանալ, սակայն բռնվել է խանութի աշխատակիցների կողմից և իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը չի կարողացել հասցնել ավարտին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com-[/b]ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր