211652_close_icon
views-count1079 դիտում article-date 02:37 17-06-2014

Թոմաս Մյուլլերը` ԱԱ պատմության 50-րդ հեթ-տրիկի հեղինակ

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը, ով 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլում երեք գոլ խփեց Պորտուգալիայի հավաքականի դարպասը, ինքնատիպ ցուցանիշներ է գրանցել: 24-ամյա խաղացողը դարձել է աշխարհի առաջնությունների պատմության 50-րդ հեթ-տրիկի, ինչպես նաև աշխարհի առաջնություններում Գերմանիայի հավաքականի 7-րդ հեթ-տրիկի հեղինակը: Բացի այդ «Բավարիա»-ի խաղացողը աշխարհի առաջնություններում վերջին անգամ հեթ-տրիկի հեղինակ էր դարձել 32 տարի առաջ: Մինչ այդ նման ցուցանիշ գրանցել էր Կառլ-Հայնց Ռումենիգեն: Ավելացնենք, որ Մյուլլերը աշխարհի առաջնություններում անցկացրած 7 խաղում խփել է 8 գոլ: Նախկինում նման ցուցանիշի հասել էին Գերմանիայի հավաքականի նախկին խաղացողներ Գերդ Մյուլլերը և Թոմաս Ռահնը:

Նմանատիպ նյութեր