211652_close_icon
views-count1019 դիտում article-date 12:19 17-06-2014

Կանխվել է Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով «Top Sun» անվանմամբ մարգարինի 2 խմբաքանակի ներմուծման փորձը

2014 թվականի հունիսի 4-ին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով փորձ է արվել ներմուծել «Turyag Gida San. Ve Tic. A.S.» ընկերության արտադրության «Top Sun» անվանմամբ մարգարինի երկու խմբաքանակ՝ 21.132 կգ և 2.916 կգ, որոնք «երկաթ» ցուցանիշի մասով չեն համապատասխանել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի մարտի 10-ի N06-Ն հրամանով հաստատված պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներին: Մարգարինի ներմուծումը չի թույլատրվել:

Նմանատիպ նյութեր