5356 դիտում
21:21 17-06-2014
Դատախազի հանձնարարականով նյութեր են նախապատրաստվում. չի բացառվում, որ կհարուցվի քրեական գործ
Այսօր՝ հունիսի 17-ին, «Հրապարակ» օրաթերթը [url=http://www.hraparak.am/news/view/57211.html]տեղեկատվություն էր[/url] տարածել, որ. «Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի ջրագծերի հիմնանորոգման համար վերջերս մրցույթ է հայտարարվել, եւ տենդերում՝ 17 միլիոն դրամ առաջարկով, հաղթող է ճանաչվել մարզպետի ընտանիքին պատկանող շինարարական ընկերությունը: Ձորագլուխ գյուղում բոլորը գիտեն, որ շահողը մարզպետի ոչ պակաս հայտնի եղբոր՝ Նաիրի Սահակյանի շինարարական ընկերությունն է: Ուշագրավն այն է, որ մրցույթին մասնակցել է ավելի պակաս՝ 12 մլն-ով աշխատանքներն իրականացնելու հայտ ներկայացրած մի ընկերություն, որի սեփականատիրոջը մարզպետն ու նրա կողմնակիցներն ահաբեկել, սպառնացել, հորդորել հետ կանգնել մրցույթից, եւ նա ենթարկվել է ճնշումներին»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակմանը ծանոթացել է Արագածոտնի մարզի դատախազ Հակոբ Մարտիրոսյանը և հանձնարարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում ուսումնասիրել բարձրացված հարցը և նախապատրաստել նյութեր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մարզի քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանն էլ հանձնարարել է, որ եթե հնչեցված հարցում կլինեն քրեորեն պատժելի արարքներ, ապա հարուցել քրեական գործ:
Նմանատիպ նյութեր
6178 դիտում
17:10 27-08-2021
Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրող դատախազի եղբոր նկատմամբ նյութեր են նախապատրաստվում. ինչ է կատարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
16852 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ