ԱԱ-2014. Բելգիան համառ պայքարում հաղթեց Ալժիրին. տեսանյութ
2014 թվականի աշխարհի առաջնության 6-րդ խաղային օրը մեկնարկեց H խմբի Բելգիա – Ալժիր խաղով: Աֆրիկական հավաքականը լուրջ խնդիրներ ստեղծեց Բելգիայի ուժեղ թիմի համար և մոտ էր անակընկալ գրանցելուն: Բելգիացիներին խաղի ելքը հաջողվեց բեկել հանդիպման վերջնամասում:
24-րդ րոպեին Ֆեգուլին 11 մետրանոց հարվածով առաջ մղեց իր թիմին: Բելգիացիները երկար ժամանակ չէին կարողանում կոտրել համառ ալժիրցիների դիմադրությունը: Այդպես շարունակվեց մինչև 70-րդ րոպեն, երբ փոխարինման դուրս եկած Ֆելաինին գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ 10 րոպե անց կրկին փոխարինման դուրս եկած Մերտենսը դիպուկ հարվածով կամային հաղթանակ պարգևեց Բելգիայի ընտրանուն:
[b]Բելգիա – Ալժիր`2:1[/b]
Գոլեր` ֆելաինի 70', Մերտենս 80' – Ֆեգուլի 24' (ինք)