1739 դիտում
23:11 17-06-2014
Հայաստանը անապատացման վտանգի առաջ. ո՞ր տարածքներն են վտանգավոր գոտում. տեսանյութ
Տարբեր ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանի տարածքի մոտ 80 տոկոսը անապատանում է: Երաշտ, հողի ջրազրկում, կավացում, ոռոգման ջրի թանկացում, անմշակ հողերի աղակալում: Սա թվում է չափազանցված է ու ամեն ինչ այդքան վատ չէ, բայց նրանք, ովքեր հողի հետ գործ ունեն կհաստատեն` հողը կորցնում է իր հիմնական հատկանիշները:
Անապատացման վտանգի տակ են Հայաստանի հարավային հատվածն ու Արարատյան դաշտը: Դա երևում է քարտեզի վրա, որը պատրաստում են, որպեսզի վերջնական տվյալներ ներկայացնեն, թե ի վերջո 80 տոկոսն է անապատ, թե՞ ոչ: Ուղղակի հայացք նետելով քարտեզին պարզ է դառնում, որ Հայաստանի մեծ մասն ինտենսիվ անապատացման վտանգի տակ է:
ՄԱԿ-ի անապատացման կոնվենցիայի հայաստանյան համակարգողի խոսքով, ամեն ինչ այդքան վատ չէ, ինչպես ներկայացվում է: 80 տոկոսը, որի մասին հաճախ խոսում են բնապահպանները իրականում, ոչ թե անապատացված հողերն են, այլ դրա վտանգի տակ հայտնված տարածքները:
Մարդկային գործոնից, ջրազրկումից ու սխալ գյուղատնտեսվարումից բացի, անապատացմանը սկսել է նպաստել նաև գլոբալ տաքացումը: Միջազգային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջերմաստիճանը ամբողջ աշխարհում բարձրացել է 2 աստիճան, լինում են սաստիկ ցուրտ ձմեռներ ու անհավանական շոգ ամառներ:
Հայաստանը իր կլիմայական դիրքով համարվում է ատլանտիկ գոտում, այսինքն չոր ցամաքային կլիմայով է: Սա իր հերթին Հայաստանում արագացնում է անապատացման պրոցեսը: Բնապահպան Ինգա Զառաֆյանը նշում է, որ անապատացման պատճառ են նաև հանքարդյունաբերությունն ու ՀԷԿ-երը:
ՄԱԿ-ի կոնվենցիայի համակարգողի խոսքով, հանքարդյունաբերության համար նախատեսված հողերը ավելացել են 300 հեկտարով, սակայն մեծ քանակությամբ հող է տրվել նաև այգիներին` մոտ 5000 հեկտար ու 20 հազար հեկտար էլ արոտավայրերին: Այս հաշվարկներին տեղյակ չեն մշակողները, սակայն աչքը տեսածից է վախենում:
Այժմ պատրաստվում է Հայաստանի անապատացման վիճակի մասին 4-րդ ազգային զեկույցը: Հեղինակները խոստանում են, որ բոլոր տվյալները համադրելուց հետո տարածքների անապատացմանը համարժեք ծրագրեր են իրականացնելու` անտառների հիմնումից մինչև հատուկ տեխնոլոգիաների կիրառում:
Աղբյուր՝[url=http://www.armnewstv.am/news/29774] armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1549 դիտում
08:40 27-05-2014
Արարատյան դաշտավայրը կանգնած է անապատացման վտանգի առջև․ Ժողովուրդ
3655 դիտում
15:33 16-06-2014
Հայաստանում անապատացման դեմ պայքարի հարցը ռազմավարական նշանակության ունի. ՀՀ Բնապահպանության նախարարություն
1713 դիտում
14:54 22-07-2014
«Զիկատար» բնապահպանական կենտրոնում քննարկվել են անապատացման դեմ պայքարի ազգային ծրագրի հետ կապված հարցեր
Այս բաժնից
817 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ
499 դիտում
18:02 17-01-2025
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
1207 դիտում
17:43 17-01-2025
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել