211652_close_icon
views-count1059 դիտում article-date 22:37 18-06-2014

Աքսել Ֆիշերի և Ալան Միլի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում. տեսանյութ

Հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի և Ալան Միլի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Օսիկյանը անդրադարձավ Հայաստանի ոստիկանության բարեփոխումների ծրագրի շրջանակում վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքներին, մասնավորապես՝ ոստիկանի կերպարի և մտածողության փոփոխության, ոստիկանության կառուցվածքային բարեփոխման, ենթակառուցվածքների ձևավորման, հասարակական վստահության ամրապնդման, ոստիկանության ծառայողների կողմից իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման, կոռուպցիայի դեմ պայքարի և մի շարք այլ ուղղություններով: Համազեկուցողները շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեցին, որ իրենց խնդիրը բարեփոխումների ճանապարհին Հայաստանին, մասնավորապես՝ ոստիկանությանը սատարելն է, որի վերափոխման գործընթացը հասարակությունն ամենակարևորներից մեկն է համարում: Համազեկուցողներին հետաքրքրում էր ոստիկանության համագործակցությունը քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ, քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման շարժընթացը, անմեղության կանխավարկածի պահպանման խնդիրը հետաքննության և նախաքննության փուլում, ընտանեկան բռնությունների հակազդման, ոստիկանության գործունեության հանրային վերահսկողության խնդիրները: Հյուրերի բոլոր հարցադրումներին տրվեցին լիարժեք ու սպառիչ պատասխաններ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր