211652_close_icon
views-count4558 դիտում article-date 23:27 18-06-2014

Տուժող կողմի պնդմամբ ՀՔԾ քննիչը միտումնավոր ձգձգում է դատը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 18-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի ղեկավարությամբ ընթանում էր դատական նիստ, որտեղ քննարկվում էր ՊԵԿ նախկին աշխատակից, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Արտակ Ղուկասյանի առևանգման հարցը: [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում Արտակ Ղուկասյանի կինը, Գոհար Բաղրամյանը հայտնեց իր տեսակետը նշված դատավարության շուրջ: «Երևի դատավորին էլ է արդեն զայրացնում ՀՔԾ-ի քննիչ Հակոբյանի «փախուստը» դատական նիստերից: Թե Արտակ Ղուկասյանը, թե նրա հարազատները մի շարք փաստեր են ներկայացրել, որ Արտակին առևանգել, խոշտանգումների` ծեծի է ենթարկել Ազգային ժողովի ներկայիս պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, ՊԵԿ ՕՀՎ-ի բաժնի պետ Արման Սարգսյանը, նրա աշխատակիցներն ու եղբայրը՝ Գուրգեն Սարգսյանը: Քննիչը ոչ միայն քրեական գործ չի հարուցել առևանգման համար, այլ քրեական գործ չի հարուցել հակառակ` սուտ մատնության հիմքով: Նրա որոշման դեմ բողոք է բերել դատարան տնտեսագետ Արտակ Ղուկասյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը: Ա.Ղուկասյանի պաշտպանը խնդրեց հետաձգել դատական նիստը, օրը, ժամը «հարմարեցնել» պարոն քննիչի հետ: Փաստաբանը նշեց, որ պետք է, պարտադիր է, որ քննիչը ներկա լինի, Վահրամ Մկրտչյան Արտակ Ղուկասյան առերեսումից, որը կատարվել է ՀՔԾ-ում, արդեն իսկ պարզ է, որ կատարվել է առևանգում: Տարբեր լրատվամիջոցներ նյութեր են տպում, բացահայտ պատմելով Վահրամ Մկրտչյանի և նրա հանցախմբի կատարած արարքների մասին: Ինչպես նշեց փաստաբանը ,,Լավ այս մարդը չի ուզում դատի տալ այդ լրատվամիջոցներին, Արտակի հարազատներին: Բա ուր մնաց իր ,,մաքուր անունը, հեղինակությունը, արժանապատվությունն ու թասիբը: Քննիչը բացահայտ խուսափում է, վախենում է ներկայանալ, քանի որ իր վարած գործին քաջատեղյակ լինելով, վախենում է խայտառակ լինելուց: Դատավորն էլ հարցրեց, իսկ եթե դարձյալ չներկայանա: Փաստաբանը պատասխանեց, այդ դեպքում արարքի գնահատականը կտանք բոլորս: Այս ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում: Ինչու՞ Վահրամ Մկրտչյանը, Արման Սարգսյանն ու մնացածը վախենում են պատասխան տալ իրենց արածների համար: Ինչու՞ ՀՔԾ-ի քննիչն էլ մի կերպ կոծկել է սրանց հանցանքները ու ջայլամի նման գլուխը թաղել հողի մեջ, վախենում է ներկայանալ ու պատասխան տալ իր արածների համար: Լավ չի հասկանում քննիչը, որ սրանց արաքները կոծկելով, սրանց անպատիժ թողնելով վաղը այս հանցախումբը իր ու իր մերձավորների հետ է այդպես վարվելու: Անդրավարտիք հագնողները շատանում են, իսկ տղամարդ տեսակը օր օրի վերանում է Հայաստանի Հանրապետությունում՝ այն տեսակը, որ իր արածի համար կարող է պատասխան տալ բացահայտ, ոչ թե թաքնվի սրա նրա թիկունքում և խնդրի, որ իր փոխարեն պետերն ու մեջքերը պատասխան տան»: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր