16329 դիտում
16:52 19-12-2014
Ինչո՞ւ է ճանապարհային երթևեկության կանոնները խախտում Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի փաստաբանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Քաղսի գյուղի վարչական տարածքոմ, լուսանկարների շարք է արել, որոնցում ակնհայտ երևում է, թե ինչպես է Փաստաբանների պալատի փաստաբան Ռուբեն Բալոյանը իր վարած Opel մակնիշի 01 ԼՕ 099 համարանիշի ավտոմեքենան վարում առանց ամրագոտու: Առանց ամրագոտու էր նաև նրա ուղևորը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ուղևորը սիրված ու ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ աղմկահարույց ավտովթարի հետևանքով մահացածների ազգականն է:
Ի դեպ, դատական նիստերի ժամանակ Ռ. Բալոյանը միշտ նշում է, որ Վարդան Պետրոսյանը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները մի քանի կետերով, մինչդեռ այսօր երթևեկության կանոնները խախտում է հենց ինքը՝ Ռ. Բալոյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
24810 դիտում
13:05 05-06-2015
Ինչո՞ւ է Ազգային ժողովի համարանիշներով Ջիպի վարորդը խախտում երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ