1611 դիտում
08:53 19-06-2014
ԱՄՆ-ի դեսպանը՝ Որոտանի կասկադի գործարքի մասին․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. ««ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ ի պատասխան «Ժամանակի» հարցադրման, թե ընդդիմությունը Որոտանի կասկադի վաճառքը համարում է անօրինական եւ ոչ թափանցիկ, մեկ անգամ եւս հաստատեց, որ ԱՄՆ-ն պաշտպանում է գործարքը եւ աջակցում։ Դեսպանին հիշեցրինք, որ նախկինում նա Որոտանի կասկադի գործարքը համարում էր ՀՀ-ի համար էներգետիկ դիվերսիֆիկացիա, ինչ է կարծում, հնարավո՞ր է այն ձախողվի հենց ՌԴ պատճառով։ «Գործարքը ստորագրվել է հունվարին, եւ մենք հուսով ենք, որ այն կավարտվի։ Այդ գործարքը կնպաստի ինչպես ՀՀ էներգամատակարարման դիվերսիֆիկացմանը, այնպես էլ տնտեսական եւ ներդրումային առումով կարեւոր է։ Ֆինանսավորման հարցում նեգրավված են նաեւ միջազգային ֆինանսական կորպորացիան եւ օտարերկրյա երկրներում ներդրումների աջակցման հանձնաժողովը»,- ասաց դեսպանը՝ եւս մեկ անգամ հույս հայտնելով, որ այն կիրականացվի ստորագրվածի համաձայն, եւ դա երկու երկրների համար լավ խթան կլինի»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2111 դիտում
08:48 04-03-2014
Որոտանի կասկադի կապիտալն ավելին է, քան այն գինը, որով վաճառվեց ամերիկացիներին․ ՉԻ
1054 դիտում
11:15 13-11-2014
«Որոտանի կասկադի» վաճառքի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են. Դավիթ Հարությունյան. ՉԻ
1031 դիտում
10:00 23-04-2015
Որոտանի կասկադի գործարքը շարունակում է ձգձգվել. ՀԺ
Այս բաժնից
2815 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3967 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին