211652_close_icon
views-count1054 դիտում article-date 11:15 13-11-2014

«Որոտանի կասկադի» վաճառքի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են. Դավիթ Հարությունյան. ՉԻ

«Չորորրդ իշխանություն»-ը գրում է, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին ի պատասխան երեկ ուշագրավ հայտարարություն է արել՝ ասելով, թե «Որոտանի կասկադի» վաճառքի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ ««Մենք արմատապես վերանայում ենք բոլոր այն պայմանները, որոնք նախկինում առկա էին։ Գործարքն ավարտված չէ, բանակցությունները շարունակվում են, սակայն բազմաթիվ հարցերով մեզ հաջողվել է գալ ընդհանուր մոտեցումների»»,–հայտարարել է Դ. Հարությունյանը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր