211652_close_icon
views-count1451 դիտում article-date 12:38 19-06-2014

Գործադիրը դեմ արտահայտվեց «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» օրենքի նախագծին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրը դեմ է արտահայտվել «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» օրենքի նախագծի ընդունմանը: Օրինագիծն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Կառավարությունը խնդիր է դրել հստակ սահմանել այն չափանիշները, որոնցով հնարավոր կլինի որոշել նորաստեղծ ընտանիքի կարիքավորության աստիճանը: Բացի այդ, միանվագ դրամական օգնությունը երիտասարդ ընտանիքներին պետք է տրամադրվի «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի շրջանակում՝ բյուջետային հնարավորությունների առկայության դեպքում: Կառավարությունը համապատասխան հիմնավորումներով բացասական եզրակացություն է տվել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» և «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի և այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» օրենքների նախագծերին:

Նմանատիպ նյութեր