211652_close_icon
views-count23829 դիտում article-date 20:36 19-06-2014

Նոր մանրամասներ՝ Էջմիածնում հնչած կրակոցներից. ոստիկանությունը փնտրում է Սասնա էպոսի «բոզ նապաստակներին»

Երեկ՝ հունիսի 18-ի երեկոյան միջադեպ է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձինք, վրդովվելով, որ ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի եղբոր որդին վազանց է կատարել իրենց նկատմամբ, կանգնեցրել են նրա մեքենան: Երբ գեներալի զարմիկն իջել է ավտոմեքենայից, որպեսզի պարզի, ինչի՞ համար են կանգնեցրել իրեն, անհայտ անձն իր մոտ եղած հրազենն ուղել է Մ. Գրիգորյանի եղբոր որդու գլխին ու հայտնել, որ կգյուլեմ: Տեղի ունեցածը կանխվել է ԱԺ պատգամավոր, գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանի եղբոր որդու կողմից, ով Մ. Գրիգորյանի զարմիկի ընկերն է և նրա հետ եղել է ավտոմեքենայում: Սեյրան Սարոյանի զարմիկը կարողացել է քաշել ընկերոջ վրա զենք պահած, իրեն «լավ տղու» տեղ դրած «տաբատը յուբկին» փոխարինած հերոսի ձեռքից, ինչի արդյունքում Սարոյանի զարմիկը վնասվածքը ստացել է ոտքի հատվածում, որից հետո «հերոսները» Սասնա Էպոսի «բոզ» նապաստակի նման իրենց մեքենայով Ցռան Վերգոյի օրինակով ճողոպրել են դեպքի վայրից: Կատարվածի վերաբերյալ ֆոտոլրագրողը մեկնաբանություն է ստացել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանից, որը ներկայացնում ենք ստորև. - Ես տեղյակ էլ չեմ` նման միջադեպ եղե՞լ է, թե՞ ոչ: Առավոտյան հանդիպել եմ Մանվել Գրիգորյանին, սակայն, քանի որ ինքս նման տեղեկություն չունեի, նման բաներից չենք էլ խոսել: Զրուցել ենք ԵԿՄ ընթացիկ խնդիրների, անելիքների մասին, մասնավորապես` Տավուշի մարզ երկրապահական ուխտագնացության` հավուր պատշաճի կազմակերպման: Ես էլ կայքերում ընթերցեցի, որ ինչ-որ միջադեպ է եղել: Սակայն, եթե նույնիսկ նման բան եղել է, ապա հենց կայքերի հաղորդմամբ էլ` գեներալի զարմիկը զինված չի եղել, ինքը չի հրահրել միջադեպ, ինքը ոչ մեկի չի հարվածել, չի վիրավորել: Ես վստահաբար կարող եմ ասել, որ գեներալ Մանվել Գրիգորյանը շատ խիստ է երեխաների, թոռների, զարմիկների դաստիարակության հարցերում: Հնարավոր չէ, որ գեներալի հարազատները զինված շրջեն քաղաքում, իրենց հոռիություններ թույլ տան, ցուցամոլություն անեն: Ընդհակառակը, Մանվել Գրիգորյանը միշտ իր հարազատներին բացատրում, հորդորում է, որ իրենք պարտավոր են առավել համեստ լինել, քան որեւէ մեկ այլ քաղաքացի: Մանվել Գրիգորյանն ու իր հարազատները զենք վերցնում են միայն արտաքին թշնամու դեմ` հայրենի սահմանների պաշտպանության, հայկական տարածքների ազատագրման համար: Իրենք համարում են, որ միայն թուրքը կարող է հայի վրա զենք բարձրացնել: Գրիգորյանը մշտապես դատապարտել է այլ նպատակներով զենքի օգտագործումը, միշտ դատապարտել է ապօրինի, հակաօրինական ցանկացած գործողություն: Կրկնում եմ` տեղյակ չեմ` նման միջադեպ եղե՞լ է, թե՞ ոչ, բայց որ Մանվել Գրիգորյանի զարմիկը չի կարող նման արարքի մեղավոր, հրահրող լինել, հաստատապես կարող եմ պնդել:

Նմանատիպ նյութեր