1365 դիտում
10:20 20-06-2014
Մշակույթի նախարարության գերնպատակը զուգարան սարքելն է․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, հունիսի 14-ին «Տրոյկա Դիալոգ» ընկերության կազմակերպած փարթիից հետո հասարակության լայն շերտերում առաջացած դժգոհությունների առիթով, վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցություն է անցկացվել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ որոշվել է խիստ նկատողություն հայտնել Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանին: Իսկ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Վարդան Գրիգորյանն ազատվել է աշխատանքից: Այս պաշտոնյան փարթիի կազմակերպման վերաբերյալ հարցին ԶԼՄ-ներին պատասխանել էր, որ միջոցառումն անցկացնելու դիմաց արգելոց-թանգարանի կենտրոնական 4 սանհանգույցներն են վերանորոգել: Սա նշանակում է, որ Մշակույթի նախարարության գերնպատակը զուգարան սարքելն է՝ թեկուզ սրբապղծության գնով: Հիշո՞ւմ եք՝ մի ժամանակ էլ նախկին վարչապետն էր գերթանկարժեք բիոզուգարաններով զարգացնում զբոսաշրջությունը Հայաստանում: Սակայն Հայաստանում զարգացման տեմպերը դանդաղում են, քանի որ վարչապետը և իշխանության վերին օղակները փոխանակ «ձուկը գլխից» բռնեն, պոչին են դիպչում միայն:
Ի՞նչ է ստացվում. գործարար Ռուբեն Հայրապետյանը զանգահարել է Հասմիկ Պողոսյանին, արգելոց թանգարանը վարձակալելու և «քեֆ անելու» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել, սակայն քեֆից հետո աշխատանքից ազատվել է ՊՈԱԿ-ի մի մասնաճյուղի տնօրեն: Մինչդեռ մշակութային գործիչների բնորոշմամբ՝ «մշակույթի պատուհաս» Հասմիկ Պողոսյանին ազատելու փոխարեն, մասնաճյուղի մի խեղճ ու կրակ տնօրեն ազատվեց»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
895 դիտում
07:06 28-03-2024
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»
2032 դիտում
15:01 13-05-2019
Հրաչյա Չանդիրյան. Գերնպատակը Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճելն է
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը