3147 դիտում
14:48 20-06-2014
Հայաստանցի Արմինեն Բելգիայում բնակվող իր մոտ ընկերուհու հաշվին ամուսնուն մեքենա է նվիրել ու հրաժարվել վերադարձնել գումարը
Հայաստանում բնակվող ամուսիններ Արմինե Բարսեղյանը եւ Արտաշ Ալավերդյանը խարդախությամբ թալանել են Բելգիայում բնակվող Նունե Ս.-ին: Այս մասին Բելգիայից [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նունե Ս-ն:
Նա պատմեց, որ 2008թ-ի փետրվարից ընկերուհու խնդրանքով նրա ամուսնու` Արտաշ Ալավերդյանի անունով ուղարկել է «Ford transit» մակնիշի ավտոմեքենա, որի համար վճարել է 5800 Եվրո: Ամուսինները խոստացել են մեքենան ստանալուց հետո գումարը ուղարկել նրան, սակայն արդեն 6-րդ տարին է, ինչ նրանց խոստումը խոստում է մնացել: Ավելին` Նունեն ընկերուհու՝ Արմինե Բարսեղյանի խնդրանքով նրան տարբեր առիթներով պարտքով 3300 եվրոյի չափով գումար է տրամադրել: Այս տարիների ընթացքում խոստացել են գումարն աստիճանաբար վերադարձնել, հակառակ դեպքում մեքենան հետ վերադարձնել, բայց ոչ մեկն են տվել, ոչ՝ մյուսը: Չարքաշ աշխատանքով Բելգիայում իր օրվա ապրուստը վաստակող Նունե Ս.-ն մեր իրավապահներին խնդրում է ընթացք տալ սույն գործին: Նունեի մոտ պահպանված են թե ավտոմեքենայի առուծախի հետ կապված բոլոր փաստաթղթերը, թե պարտքուպահանջի շուրջ բոլոր ինտերնետային խոսակցությունները: Անհրաժեշտության դեպքում դրանք կարող են փոխանցվել իրավապահ մարմիններին:
[b]SHAMSHYAN.com[/b]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
592 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
436 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
946 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ