211652_close_icon
views-count1707 դիտում article-date 19:37 20-06-2014

Ռուսաստանում կբացվի ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության ներկայացուցչությունը

ինչպես հայտնում է НТВ-ն՝ վկայակոչելով այդ երկրի վարչապետ Ալեքսանդր Բորոդայի հայտարարությանը ` Մոսկվայում բացվելու է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունը: Ինքնահռչակ պետության վարչապետը մասնավորապես ասել է, որ դա ԴԺՀ-ի պաշտոնական ներկայացուցչությունն է Ռուսաստանում, այն գործելու է Մոսկվայում: Կառույցի ղեկավար է նշանակվել Բորոդայի խորհրդական Անդրեյ Ռոդկինը: Բորոդայն ասել է, որ այդ ներկայացուցչությունը միակն է, որ հանրապետության անունից կարող է հայտարարություններ անել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Դոնեցկի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Դենիս Պուշիլինի նկատմամբ, ով այժմ Մոսկվայում է:

Նմանատիպ նյութեր