211652_close_icon
views-count1328 դիտում article-date 13:56 03-11-2014

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության նախագահական ընտրություններում հաղթել է գործող ղեկավար Իգոր Զախարչենկոն

ԴԻՀ-ում անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել գործող ղեկավար Իգոր Զախարչենկոն, հաղորդում է TASS գործակալությունը՝ հղում անելով ԴԻՀ-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքներին: Ըստ այդ արդյունքների՝ Զախարչենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 63,08 %-ը (765,000 մարդ): Երկրորդ տեղում է գործարար Վիկտոր Պենները, ով հավաքել է ձայների 15,12%-ը: Հիշեցնենք, որ Զախարչենկոն ստանձնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարի պաշտոնը այս տարվա օգոստոսի 8-ից, երբ լիազորությունները վայր դրեց Ալեքսանդր Բորոդայը: Եվրամիությունը,Միացյալ Նահանգները, Ուկրաինան և ևս մի քանի պետություններ անօրինական են համարել Լուգանսկի և Դոնեցկի խորհրդարանական և նախագահական ընտրությունները:

Նմանատիպ նյութեր