1189 դիտում
22:27 20-06-2014
«Ինտերմուզեյ» միջազգային փառատոնի շրջանակում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենը ձեռք է բերել պայմանավորվածություններ
ՌԴ մշակույթի նախարարության և Մոսկվայի Մ. Գլինկայի անվան երաժշտական արվեստի թանգարանների համառուսական միավորման հրավերով՝ ս. թ. հունիսի 4-6-ը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը մասնակցել է «Ինտերմուզեյ» միջազգային փառատոնին:
Փառատոնի շրջանակում կայացած «Միջազգային փառատոնի հեռանկարները՝ որպես ԱՊՀ երկրների թանգարանների ինտեգրման հարթակ» կլոր սեղանի ընթացքում Ա. Գրիգորյանը սլայդների և երաժշտության ուղեկցությամբ ներկայացրել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի պատմությունը, գործունեությունը և ծրագրերը: Այդ օրերին, Գլինկայի անվան երաժշտական արվեստի ազգային թանգարանի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, որի շրջանակում նախատեսվում են միջոցառումներ Երևանում և Մոսկվայում: Ըստ նախնական պայմանավորվածության` Գլինկայի անվան ազգային թանգարանը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկազմակերպի «Երկու հսկա» խորագրով ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Ֆ. Շալյապինին և Ս. Ռախմանինովին:
Փառատոնի օրերին՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը դարձել է ԱՊՀ երկրների երաժշտական թանգարանների և հավաքածուների ասոցիացիայի անդամ:
Նմանատիպ նյութեր
3754 դիտում
16:34 21-12-2019
Խաչատրյանի մրցույթի հաղթողները ելույթ են ունեցել Խաչատրյանի փառատոնի շրջանակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
604 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
442 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
952 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ