211652_close_icon
views-count9050 դիտում article-date 14:05 20-11-2017

Արամ Խաչատրյան միջազգային 5-րդ փառատոնի շրջանակում տեղի կունենա միջազգային լայն ճանաչում ունեցող հայազգի դաշնակահարի մենահամերգը

Այսօր` նոյեմբերի 20-ին, տեղի կունենա ՀՀ Վաստակավոր արտիստ, միջազգային լայն ճանաչում ունեցող հայազգի դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը՝ բացառիկ վիրտուզ ծրագրով. մեկ ամբողջական բաժին միայն Շոպեն, այնուհետև՝ Սկրյաբին և երևանյան երաժշտական կյանքում գրեթե երբեք չկատարվող Ստրավինսկու ամենախրթին ստեղծագործություններից մեկը՝ “Պետրուշկա” դաշնամուրային սյուիտը: Համերգն անցկացվում է Արամ Խաչատրյան միջազգային 5-րդ փառատոնի շրջանակում, որը նվիրված է Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանին. “Տարին գերհագեցած էր բազմազան ծրագրերով, միջազգային համերգաշարերով ու նաև նոր փառատոններով, սակայն երևանյան հանդիսատեսին ներկայանալու բերկրանքն ու պատասխանատվությունն այլ է, հարազատ ու կենացնող”,-նշում է Հայկ Մելիքյանը: Նշենք, որ միջազգային երկարատև շրջագայությունից հետո այս համերգը դաշնակահարի աշնանային սեքզնի երևանյան եզրափակիչ միջոցառումն է: Այն կայանալու է Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում: [b]www.haykmelikyan.com www.khachaturianfestival.com/hayk-melikyan www.facebook.com/events/263714784147414/ [/b]

Նմանատիպ նյութեր