ԱԱ-2014. Էկվադոր – Հոնդուրաս` 2:1. տեսանյութ
2014 թվականի աշխարհի առաջնության 9-րդ խաղային օրվա վերջին խաղի շրջանակում միմյանց հետ մրցեցին Հոնդուրասի և Էկվադորի հավաքականները: Կուրիտիբայի «Արենա Բայշադա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց Էկվադորցիների 2:1 հաշվով կամային հաղթանակով: Հաղթողների կազմում դուբլով աչքի ընկավ Էններ Վալենսիան, ով ընթացիկ մրցաշարում հեղինակեց իր երրորդ գոլը:
Խմբային փուլի վերջին տուրում Էկվադորի և Շվեյցարիայի հավաքականները կպայքարեն խմբում երկրորդ տեղ գրավելու համար, քանի որ Ֆրանսիայի ընտրանին արդեն ամրագրել է առաջին հորիզոնականը և նվաճել է 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր:
Հավելենք, որ Շվեյցարիայի և Էկվադորի հավաքականները իրենց ակտիվում ունեն 3-ական միավոր, իսկ ահա Հոնդուրասը 0 միավորով եզրափակում է E խմբի մրցաշարային աղյուսակը:
[b]
Էկվադոր – Հոնդուրաս`2:1[/b]
Գոլեր`Էններ Վալենսիա 34', 65' – Կոստլի 31'