211652_close_icon
views-count1304 դիտում article-date 12:56 21-06-2014

Վիեննայում Էրդողանին դիմավորել են բազմահազարանոց ցույցերով

Հունիսի 20-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում բոյկոտե են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը, ինչին ընդառաջ բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, ցույցերին մասնակցել է մոտ 22,000 մարդ, որոնց մի մասը փողոց է դուրս եկել բողոքի ցույցով, իսկ մյուս մասը՝ ի պաշտպանություն նրա: Էրդողանի այցին դեմ հանդես եկողների մեջ եղել են հայեր, քրդեր և ասորիներ, ինչպես նաև ավստրիացիներ: Բարձրացվել են Թուրքիայի վարչապետին Հիտլերին նմանեցնող պաստառներ: Նշվում է, որ Էրդողանը Վիեննայում պետք է մասնակցեր Եվրոպայի թուրք դեմոկրատների միության 10-ամյակին նվիրված միջոցառմանը:

Նմանատիպ նյութեր