1469 դիտում
19:11 22-06-2014
Կխանգարի՞ արդյոք Ադրբեջանի նախագահությունը ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակությանը
Հհուլիսի 23-28-ը կմեկնարկի ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նորանշանակ ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանից [b]Hraparak.am[/b]-ը հետաքրքրվեցինք, թե ինչ ելույթներ ու զեկույցներ են ունենալ մեր պատվիրակության անդամները:
«Օրակարգում բազմաթիվ հարցեր կան` կապված Եվրոպայի ապագայի հետ, մեդիայի նկատմամբ բռնությունների հետ և այլն: Մեր պատվիրակները բավականին ակտիվ են»,-վստահեցրեց Հերմինե Նաղդալյանը:
Մեր հարցին, թե հայ պատվիրակներից բոլորը գրանցվե՞լ են ելույթների համար, Հ. Նաղդալյանն ասաց. «Այո, թերևս բոլորը ելույթների են գրվել, ամենաուշը ես եմ միացել այդ գործընթացին, որովհետև իմ իրավասությունները վերջերս են հաստատվել, և դա ինձ փոքր-ինչ խանգարելու է ելույթների իմաստով, բայցևայնպես ես պիտի ասեմ, որ նստաշրջանը բավականին ծանրաբեռնված է լինելու, և մենք մտադիր ենք ակտիվ աշխատանքներ տանել տարբեր պատվիրակությունների և քաղաքական խմբերի հետ»:
Մեր դիտարկմանը, թե Ադրբեջանի` ԵԽԽՎ նախագահության կազմում գտնվելը արդյոք դժվարություններ չի՞ առաջացնի Հայաստանի պատվիրակության համար որոշակի հարցերում, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարն ասաց. «Դուք շատ կարևոր հարց եք տալիս, որովհետև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ռոտացիոն կարգով վեց ամիսը մեկ փոփոխվող կառույց է, կարծես էստաֆետի պես Եվրոպայի խորհրդի անդամ երկրները իրար հանձնում են նախագահության իրավունքը, և ընդունված կարգ է, որ յուրաքանչյուրը իր նախագահության ժամանակահատվածում դնում է իր հանրության համար կարևոր խնդիրներ, բայց Ադրբեջանը կարծես ԵԽ բոլոր 47 երկրներից շատ ավելի տարբերվող քաղաքականություն է ընտրել, և սա, վստահաբար կարող եմ ասել, որ բացառիկ դեպք է պատմության մեջ, որ երկիրը իր նախագահությունը փորձում է օգտագործել սադրիչ գործողությունների համար` իր գործընկերների կամ հակառակորդների նկատմամբ առավելություններ ձեռք բերելու, որը բացարձակապես չընդունված գործելաոճ է» :
[url=http://hraparak.am/news/view/57513.html]hraparak.am[/url]
Նմանատիպ նյութեր
1678 դիտում
09:04 29-01-2014
ԵԽԽՎ պատգամավորը զրույցի ընթացքում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության լեգիտիմության հարցը կասկածի տակ է դրել. ՀԺ
1672 դիտում
10:28 18-04-2021
ԵԽԽՎ նախագահությունը և բյուրոն հաստատեցին հայ ռազմագերիների հարցի քննարկումը. Նաիրա Զոհրաբյան
1504 դիտում
12:34 08-04-2022
ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը
Այս բաժնից
661 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
502 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1012 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ