1086 դիտում
13:31 23-06-2014
Շիրակցի մտավորականները պատրաստվում են դիմել ՀՀ կառավարությանը
Հունիսի 24-ին, ժամը 13:00-ին Շիրակի մարզի հանրաճանաչ պետական, հասարակական, մշակութային գործիչները «Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ-ի անունից կդիմեն ՀՀ կառավարությանը Շիրակի մարզում և մասնավորապես Գյումրի քաղաքում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր խնդիրներին լուծում տալու մտահոգությամբ(Հասցե`Տիգրան Մեծի 4, 3-րդ հարկ, «Շիրակ հայրենակցական միավուրում» ՀԿ-ի գրասենյակ, հեռ՝ 010 54 41 43):
Շիրակցի մտավորականները կստորագրեն ՀՀ կառավարությանը ներկայացվող իրենց առաջարկությունների փաթեթը, որը կփոխանցվի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Մասնավորապես կներկայացվեն զբաղվածության, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության ակտիվացման, մարզի կրթական ոլորտի, գյուղացիական տնտեսություններին դրամաշնորհային աջակցության, Գյումրու կառուցապատման, զբոսաշրջության և այլ հրատապ լուծում պահանջող խնդիրներ:
Շեշտադրվելու է ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված հատուկ տնտեսական գոտիներ ձևավորելու արժեքավոր գաղափարը Շիրակի մարզում իրականացնելու նպատակահարմարությունը:
Գործազրկության, աղքատության, արտագաղթի և բնակչության կեսնամակարդակը բնութագրող բոլոր ցուցանիշերը ամենաբարձրն են մարզում և մասնավորապես Գյումրի քաղաքում:
Նմանատիպ նյութեր
15333 դիտում
20:46 20-07-2016
Հայ ճանաչված մտավորականները դիմել են Ժիրայր Սեֆիլյանին
31064 դիտում
17:16 11-01-2025
Սոցապ նախարարությունը պատրաստվում է դիմել Կառավարությանը, որպեսզի Գավառի մանկատունը լուծարվի
Այս բաժնից
661 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
502 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1012 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ