15336 դիտում
20:46 20-07-2016
Հայ ճանաչված մտավորականները դիմել են Ժիրայր Սեֆիլյանին
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այսօր անձամբ գնացել է «Վարդաշեն» ՔԿՀ և նամակ հանձնել Ժիրայր Սեֆիլյանին:
Նամակում ասված է.
«Հարգելի Ժիրայր.
Ձեզ ենք դիմում, վստահ լինելով, որ Դուք գնահատում ու կարևորում եք մտավորականի խոսքը, խնդրանքն ու բարի խորհուրդը։ Այսօր Ձեր ընկերները, ովքեր մեր հայրենակիցներն են, դիմել են ծայրահեղ քայլի՝ զինված հարձակման և պատանդներ են վերցրել, սպանվել է ոստիկանության գնդապետ։
Անսալով Ձեր բանականությանն ու հայրենասիրությանը՝ վստահ ենք, որ Ձեր խոհեմությամբ ու հորդորներով կմիջամտեք ու կկանխեք անպատասխանատու ու անհեռանկար այս իրավիճակն ու դեպքերի հետագա անցանկալի հետևանքները՝ հորդորելով Ձեր ընկերներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին։ Հավատացած ենք, որ Ձեր և Ձեր ընկերների հետագա խոհեմ ու զգոն քայլերն ուղղված կլինեն ազգային միասնությանը, խաղաղությանն ու անվտանգությանը»,- նշված է նամակում:
Նամակը ստորագրել են հայ մտավորականներից [color=#EF2929]Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Բաբայանը, Հովհաննես Չեքիջյանը, Էդուարդ Թոփչյանը, Պերճ Զեյթունցյանը, Երվանդ Մանարյան, Ռոբերտ Էլիբեկյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Սասուն Պասկևիչյանը, Լևոն Մալխասյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, Արթուր Գրիգորյանը, Նորայր Մեհրաբյանը, Սոնա Հովհաննիսյանը, Շուշան Պետրոսյանը, Նարեկ Հախնազարյանը, Նունե Եսայանը, Ժիրայր Դադասյանը, Ռոբերտ Մլքեյանը, Վահան Բադալյանը, Արև Պետրոսյանը, Նարեկ Դուրյանը, Սերգեյ Սմբատյանը, Ռոլանդ Շառոյանը, Ալլա Լևոնյանը, Նիկոլայ Ծատուրյան,ը, Գևորգ Հակոբյանը և Ռուբեն Հովսեփյանը:[/color]
Նմանատիպ նյութեր
5855 դիտում
17:03 09-04-2015
Ժիրայր Սեֆիլյանին և մյուս անդամներին ձեռնաշղթայված տեղափոխում են քննչական վարչություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
763 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
577 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1111 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ