2254 դիտում
21:00 23-06-2014
ԱԻ նախարար Արմեն Երիցյանի այցը Կոտայքի մարզ.Ֆոտոշարք
Հունիսի 23-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը աշխատանքային այցով եղավ Կոտայքի մարզում: ԱԻ նախարարին ուղեկցում էին ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը, փրկարար ծառայության պետի տեղակալ գեներալ- մայոր Վրեժ Գաբրիելյանը և նախարարության այլ պատասխանատու աշխատակիցներ:
Արմեն Երիցյանի առաջին կանգառը Բալահովիտում էր, որտեղ տեղակայված է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը: Նախարարը շրջեց կենտրոնի ամբողջ տարածքում, ծանոթացավ շինարական աշխատանքների ընթացքին: Շինությունների ներսում հիմնական նորոգումներն արդեն ավարտված էին, և ընթանում էին հարդարման վերջնական աշխատանքները: Արմեն Երիցյանը մի քանի դիտողություն ու նկատառում հայտնեց ընթացող աշխատանքների վերաբերյալ, իսկ շինարարության համար պատասխանատու անձինք խոստացան շատ արագ շտկել նկատված բացթողումները: ԱԻ նախարարը ընդհանուր առմամբ գոհ էր ընթացող աշխատանքներից: Հայ- ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը շուտով հագեցվելու է նորագույն տեխնիկական միջոցներով և, կենտրոնի տարածքի հսկողությունը ուժեղացնելու նպատակով, նախարար Արմեն Երիցյանը փրկարար ծառայության տնօրենին հանձնարարեց տարածքի պահպանությունն իրականացնող ԱԻՆ աշխատակիցներին ապահովել համապատասխան զենքով:
Մարդասիրական կենտրոնի տարածքում բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ իրականացնելու համար Արմեն Երիցյանը հանձնարարեց առաջիկա շաբաթ օրը անցկացնել շաբաթօրյակ, որին ԱԻ նախարարն անձամբ կմասնակցի:
Հաջորդ կանգառը Գառնիում էր, որտեղ նախարարը մեկ առ մեկ շրջեց դիտարանի նոր վերանորոգված եռահարկ շինության բոլոր սենյակներով և ծանոթացավ իրականացված աշխատանքներին: Ամբողջությամբ վերանորոգված Գառնու դիտարանի շենքը լիովին պատրաստ է շահագործման:
Այդ պահին Գառնու դիտարանում էին գտնվում Չեխիայի գիտությունների ակադեմիայի Երկրակեղևի կառուցվածքի և մեխանիկայի ինստիտուտի սեյսմոլոգիայի բաժնի գիտաշխատող դոկտորներ Պավել Կալենդան և Լիբոր Նոյմանը, որոնք դիտարանի թունելի սենյակներից մեկում, հայ մասնագետների հետ համատեղ, տեղադրել են նորագույն թվային թեքաչափ: Չեխ մասնագետները նախարար Երիցյանին ներկայացրեցին նոր տեղադրված և արդեն լիարժեք գործող թեքաչափի աշխատանքը: Նրանց հավաստմամբ, այս թվային թեքաչափը հազվագյուտներից մեկն է աշխարհում և հնարավորություն է տալիս բավական ճշգրիտ կանխատեսումներ կատարել հնարավոր երկրաշարժերի վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
4901 դիտում
16:29 21-02-2015
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ. ֆոտոշարք
2446 դիտում
17:51 18-03-2014
Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ
Այս բաժնից
772 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
583 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1138 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ