211652_close_icon
views-count1961 դիտում article-date 09:49 24-06-2014

4 սևամորթ երիտասարդներ բերման են ենթարկվել ՀՀ քաղաքացուն ծեծելու համար․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է․ «Հունիսի 22-ին՝ ժամը 21:15-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երևանի Աբովյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում նկատել են, որ 44 համարի երթուղայինում չորս սևամորթ երիտասարդ վիճաբանում և հարվածում են ՀՀ քաղաքացու: «Իրավունքը» րոպեներ անց լինելով դեպքի վայրում` ականատես եղավ, թե ինչպես են օտարերկրացիները մեծ աղմուկ բարձրացրել ու ոչ մի կերպ չէին ուզում ենթարկվել ոստիկաններին: Ինչպես հաջողվեց պարզել հավաքվածներից, վերոնշյալ սևամորթները կռվի են բռնվել ՀՀ քաղաքացու հետ ու հայհոյանքներ հնչեցրել: Արդյունքում խառնվել են ոստիկաններն ու փորձել կարգի հրավիրել օտարերկրացիներին: Ի վերջո, ոստիկաններին մի կերպ հաջողվեց աղմկոտ սևամորթներին տեղավորել ոստիկանական գազելում ու տեղափոխել բաժին: Թե ի՞նչ ճակատագրի արժանացան բերման ենթարկված սևամորթները, «Իրավունքը» փորձեց պարզել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության բաժնի աշխատակից ԱՐՄԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՑ, ով հղում կատարելով ոստիկանության պաշտոնական կայքին` նշեց. «Վիճաբանող 4 երիտասարդները բերման են ենթարկվել բաժին: Պարզվել է, որ նրանք օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ ծեծի ենթարկվածը Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ է, ով հրավիրվել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին, սակայն հրաժարվել է հաղորդում տալուց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր