211652_close_icon
views-count7816 դիտում article-date 19:23 24-06-2014

Կենտրոնի դատարանում ցուցմունք տվեց 18-ամյա ուսանողի սպանության հիմնական կասկածյալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 24-ին Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2013 թվականի ապրիլի 9-ին, Երևանում սպանված 18-ամյա Տիգրան Հայրապետյանի դատավարությունը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր դատարանում Տ. Հայրապետյանի շահերի ներկայացուցիչ Ռուբիկ Բալոյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի մեղադրյալ Հայկ Աղամալյանի ծնողներից, որպես փաստաբանի և հուղարկավորության ծախսերի փոխհատացում բռնագանձվի 3. 430. 000 ՀՀ դրամ: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը փաստաբանի քաղ. հայցի այդ միջնորդությունը ընդունեց ի գիտություն սակայն այդ հարցի քննարկումը դատարանը կլսի քիչ ուշ: Դատարանը բավարարեց Ռ. Բալոյանի միջնորդությունը Հ. Աղամալյանի և նրա ծնողների գույքի վրա կալանք դնելով: Այսօր դատարանում ցուցմունք տվեց սպանության կասկածանքով կալանավորված Հ Աղամալյանը, ով փորձում էր ապացուցել, սպանությունը ինքը չի կատարել: Դատական նիստը հետաձգվեց, այն տեղի կունենա հուլիսի 10-ին: ինչպես ավելի վաղ հայտնել էր Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` հունիսի 4-ին, Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել էր 2013 թվականի ապրիլի 9-ին Երևանում սպանված 18-ամյա Տիգրան Հայրապետյանի գործով դատավարությունը: Դատարանը լսել էր գործով անցնող վկաների, ովքեր զինծառայության մեջ էին: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/10579/1404111522316/]դատարանից հայտնել էր [/url]ֆոտոլրագրողը, ապրիլի 11-ին, Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել էր 2013 թվականի ապրիլի 9-ին Երևանում սպանված 18-ամյա Տիգրան Հայրապետյանի գործով հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատականի նիստը նախագահել էր նշված դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, իսկ մեղադրյալներն էին Երևանի թիվ 3 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի բնակիչ Հայկ Աղամալյանը, ով կասկածվում էր սպանություն կատարելու մեջ և ում նկատմամբ դատարանը խափանման միջոց էր ընտրել է կալանավորումը: Մյուս ամբաստանյալը՝ Երևանի բնակիչ Դավիթը, կասկածվում էր հանցագործությունը պարտակելու մեջ, ում նկատմամբ դատարանը՝ որպես խափանման միջոց, ընտրել էր ստորագրությամբ բնակության վայրից չբացակայելը: Դատականի նիստին ներկա էին մեծ թվով վկաներ. Նրանց թիվն անցնել էր 40-ը: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ դատարանի դահլիճը վերցված էր ուժեղացված հսկողության տակ նույն դատարանի դատական կարգադրիչների կողմից, որոնց աշխատանքները ղեկավարել էր դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը: Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի աշխատակիցները Խաչիկ Բազեյանի գլխավորությամբ դատարանի դահլիճ էին բերել ամբաստանյալ Հայկ Աղամալյանին, որից հետո սկսվել էր դատական նիստը: Վկաներից 3 հոգի արդեն պատասխանել էին դատավորի և մյուս կողմի հարցերին: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2013 թվականի ապրիլի 9-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները, ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցների հետ օպերատիվ տվյալներ իրացնելով, բացահայտել էին Երևանում տեղի ունեցած 18-ամյա Տիգրան Հայրապետյանի սպանությունը։ Ոստիկանություն էր բերման ենթարկվել Երևան քաղաքի Գրիբաեդովի փողոցի բնակիչ, Երևանի թիվ 3-րդ դպրոցի 11-րդ դասարանի սովորող, 16-ամյա Հայկ Աղամալյանը։ Ֆոտոլրագրող Գ. Շամշյանը հայտնել էր, որ մինչև ծեծկռտուքը վիճաբանություն էր տեղի ունեցել նրանց միջև, հետո միացել էին մի քանի երիտասարդներ, և այն շարունակվել ու ավարտվել էր սպանությամբ։ Եթե դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը, Հ. Աղամալյանը, որպես անչափահաս, կտեղափոխվի ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (Անչափահասների գաղութ)։ Հիշեցնենք, որ սպանվածը սովորում էր Երևանի տնտեսագիտական (Ժողինստիտուտ) համալսարանում, և մահացել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ կրծքավանդակի աջ մասում ստացած հարվածից։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր