211652_close_icon
views-count1311 դիտում article-date 22:05 24-06-2014

ԱԱ-2014. «Ciao,Italia!»` Ուրուգվայը 1/8 եզրափակիչում է. տեսանյութ

Պարզ դարձավ աշխարհի առաջնության D խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը: Խմբում առաջին տեղը զբաղեցրեց Կոստա Ռիկայի հավաքականը, որը վերջին տուրում գոլզուրկ ոչ-ոքի խաղաց Անգլիայի ընտրանու հետ և վաստակեց 7 միավոր: Երկրորդ տեղի համար կենաց մահու պայքար ծավալվեց Իտալիայի և Ուրուգվայի հավաքականների միջև: Լարված և անզիջում պայքարում ընթացած խաղ ավարտվեց հարավամերիկացիների 1:0 հաշվով հաղթանակով: Խաղի միակ գնդակը խփեց Ուրուգվայի հավաքականի կենտրոնական պաշտպան Դիեգո Գոդինը: Հատկանշական է, որ 59-րդ րոպեից սկսած իտալացիները մնացին 10 հոգով, երբ կանոնների խախտման համար մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց Մարկիզիոյին: Արդյունքում Ուրուգվայը կարողացավ օգտվել քանակական առավելությունից և գործը հասցնել տրամաբանական ավարտին: [b]Ուրուգվայ – Իտալիա` 1:0[/b] Գոլ` Գոդին 81 [b]Անգլիա – Կոստա Ռիկա`0:0[/b] [img]https://scontent-b-vie.xx.fbcdn.net/hphotos-xpa1/t31.0-8/10476330_745887838782751_4305259881171307620_o.png[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր