1382 դիտում
11:02 25-06-2014
Մոսկվայի դատարանը ապօրինի է ճանաչել Հրաչյա Հարությունյանին խալաթով դատարան տանելը. Օմբուդսմեն
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի և Հրաչյա Հարությունյանի փաստաբանների համատեղ աշխատանքը գրանցել է նոր դրական արդյունք: Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանի դատավոր Լ. Նիկոլենկոն կայացրել է որոշում, համաձայն որի՝ Հրաչյա Հարությունյանին խալաթով և հողաթափերով դատարան բերելը վիրավորել է վերջինիս արժանապատվությունը: Այս մասին Օմբուդսմենին հայտնել է Հրաչյա Հարությունյանի պաշտպան Ռուբեն Մարկարյանը:
Դատարանը որոշել է, որ Հրաչյա Հարությունյանին նման տեսքով դատական նիստին ներկայացնելը վկայում է դատարանի և հասարակության հանդեպ քննիչի անհարգալից վերաբերմունքի և իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման մասին:
Հարությունյանը, սակայն, մտադիր չէ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով դիմել դատարան: Ռուբեն Մարկարյանը հայտնել է նաև, որ իրենց լիովին բավարարում է այն, որ դատարանն իր վերոնշյալ որոշմամբ ընդունել է Հրաչյա Հարությունյանի իրավունքների խախտումը:
Օմբուդսմենը և փաստաբանական թիմը շարունակում են համագործակցությունը Հրաչյա Հարությունյանի իրավունքների արդյունավետ պաշտպանության ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
2812 դիտում
14:58 04-08-2014
Դատարանը մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին
1943 դիտում
16:06 20-06-2014
Մոսկովյան դատարանը վճռեց ազատել Հրաչյա Հարությունյանին նախնական կալանքից. ԶԼՄ-ներ
Այս բաժնից
589 դիտում
19:09 13-01-2025
Քարկոփ բնակավայրում տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ է կառուցվում
1141 դիտում
18:44 13-01-2025
Լյովա Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական
568 դիտում
18:31 13-01-2025
Իտալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին