Դիրքերում զինվորների կողքին կամուֆլյաժով ֆոտոսեսիաներին գալիս են փոխարինելու բժշկի խալաթով հոսպիտալներ այցելելը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ երեկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը գնացել են Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալ:
Վերջիններս այցելել են օրերս Տավուշի մարզում ականի վրա պայթած զինվորներին, տեղեկացել նրանց առողջական խնդիրների մասին:
«Նշենք, որ Տավուշի մարզում օգոստոսի 28-ի երեկոյան ականի պայթյունից վիրավորվել էին 4 զինծառայողներ, որոնցից 2-ի ոտքերը կտրել էին, քանի որ պահպանել հնարավոր չէր եղել: Փաստորեն, իշխանական պատգամավորները որոշել են «նոր ոճով» հանդես գալ. դիրքերում զինվորների կողքին կամուֆլյաժով ֆոտոսեսիաներին գալիս են փոխարինելու բժշկի խալաթով հոսպիտալներ այցելելը»,- հավելում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: