211652_close_icon
views-count1566 դիտում article-date 13:08 25-06-2014

Դաշնության խորհուրդը վավերացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը

Դաշնության խորհուրդն այսօր վավերացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրվել էր 2013 թվականի հունիսի 25-ին՝ Երևանում: Այն սահմանում է ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումների իրականացման կարգը՝ ուղղված Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների, զինվորական միավորումների, ազգային զինուժի զարգացմանը: «Համաձայն այդ պայմանագրի, ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումներն իրականացվելու են կողմերի լիազոր կազմակերպությունների կողմից կնքված պարտավորագրերով՝ առանց ներկրման/արտահանման արտոնագրերի»,-ասված է հայտարարության մեջ: Ենթադրվում է, որ վավերացումից հետո պարտավորագրի իրացման համապատասխան մեխանիզմը ՌԴ նախագահի կողմից կորոշվի սահմանված կարգով և թույլ կտա կարգավորել գործագիր իշխանությունների դաշնային մարմինների փոխգործակցությունը ցանկերի ձևավորման, նրանց համաձայնեցման, հաստատման, մատակարարումների վերաբերյալ պայմանագրերի կազմման, դրանց գրանցման, ինչպես նաև իրացման վերահսկողության փուլերում:

Նմանատիպ նյութեր