2301 դիտում
13:36 04-02-2020
Հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ ԵՊՀ ԻՄ տնօրենի (այսուհետ` տնօրեն) թափուր պաշտոնի համար:
Որպես մասնաճյուղի կառավարիչ՝ տնօրենը պետք է նպաստի ԻՄ 4 ֆակուլտետների դասավանդման, գիտահետազոտական աշխատանքի և ուսանողների սպասարկման ոլորտներում գերազանցության շարունակական ներդրմանը, ԵՊՀ մյուս ֆակուլտետների հետ, ինչպես նաև մարզի ուսումնական հաստատությունների հետ համագործակցությանը: Աշխատելով ԵՊՀ աշխատակազմի հետ՝ նա պետք է ապահովի ուսանողների հաջողությունների խթանումը, աջակցի ԻՄ ֆակուլտետների և աշխատակազմի կառավարմանը, ապահովի ԻՄ ֆինանսական, մարդկային և նյութական ռեսուրսների պատասխանատու շահագործումը:
Մրցույթին կարող են մասնակցել առնվազն թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք:
Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) ինքնաառաջադրման դեպքում` գրավոր դիմում, իսկ Մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում` ստորաբաժանման համապատասխան որոշումը և հավակնորդի գրավոր համաձայնությունը,
բ) լուսանկար,
գ) ինքնակենսագրություն/ռեզյումե,
դ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն, թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանը և դոցենտի կամ պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող վկայականների պատճեններ,
ե) հավակնորդի գործունեության ծրագիր՝ փակ և կնքված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո։
«գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված տեղեկատվությունը ներկայացվում է նաև էլեկտրոնային տեսքով՝ pdf ձևաչափով։
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2020 թ. փետրվարի 5-ից մինչև փետրվարի 29-ը` ժամը 16:00-18:00 (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարին առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Կենտրոնական մասնաշենք, թիվ 508 աշխատասենյակ, Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Գ. Հայրապետյան):
Մրցույթը տեղի կունենա 2020 թ. մարտի 16-ին Երևանի պետական համալսարանում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Գրիգոր Հայրապետյանին (հեռ.՝ 043-66-19-22, էլ. փոստ՝ [email protected]):
[b]«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ[/b]
Նմանատիպ նյութեր
2938 դիտում
10:49 17-04-2014
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը հայտարարում է մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար
1440 դիտում
18:44 10-08-2016
«Գյումրու տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել
1626 դիտում
16:20 23-07-2018
«Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
724 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»