211652_close_icon
views-count12989 դիտում article-date 11:08 26-06-2014

Ողբերգական պատահար՝ Երևանում. 53-ամյա վարորդը ավտոմեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում շտապ օգնության բրիգադն ահազանգել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնելով Թբիլիսյան խճուղու թիվ 1 հասցե՝ հայտնաբերել է ավտոմեքենայի մեջ մահացած տղամարդու: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Չարենցավան քաղաքի բնակիչ, 53-ամյա Համլետ Ղազարյանը իր կողմից վարած «Շկոդա» մակնիշի Լ 0583 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղի թիվ 1 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը: Դեպքի վայր ժամանած դատաբժիշկ Գագիկ Հարությունյանի նախնական եզրակացության համաձայն՝ Հ. Ղազարյանը մեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել: Վթարի վայրի հարևանությամբ գործող «ՌԱՆՕԷԼ» բենզալցակայանի լիցքավորողը ոստիկաններին պատմում էր. «Մեքենա էի լիցքավորում, պիստալետը դրեցի տեղը, ու մեկ էլ կողքովս էդ մեքենան անցավ ու հարվածեց էլեկտրասյանը: Ես վախից թուլացա ու ընկա, ինձ օգնության հասավ իմ հետ աշխատող տղան»: Փաստի առթիվ դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող ՃՏՀ քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր