3595 դիտում
13:32 26-06-2014
«Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ն Կապանի քաղաքապետարանին համակարգիչներ է նվիրել
Հերթական համագործակցության արդյունքում «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ Կապանի քաղաքապետարանին նվիրեց ավելի քան 3 մլն 300 հազ. դրամ արժողության 15 համակարգիչներ: Այդ առիթով հունիսի 25-ին ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանն այցելեց քաղաքապետարան, հանդիպեց քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ, շրջեց կաբինետներով, որտեղ արդեն տեղադրվել են համակարգիչները: Քաղաքապետարանի աշխատակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին ընկերության տնօրենին` նման աջակցության համար: «Համակարգիչների խնդիր միշտ էլ ունեցել ենք, սակայն տարեսկզբից քաղաքապետարանում ներդնելով էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, դրանց կարիքը ավելի շատ էինք զգում», - ասաց քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը եւ հավելեց, որ ընկերությունը միշտ էլ ականջալուր է եղել իրենց խնդիրներին եւ աջակցել է հնարավորության սահմաններում:
«Մենք շատ գոհ ենք քաղաքապետի ու քաղաքապետարանի աշխատանքներից: Բարելավումը բոլորս ենք տեսնում քաղաքի մեջ, եւ վստահ եմ , որ այն շարունակվելու է, ինչը մեզ ոգեւորում է: Դրա համար էլ պատրաստակամ ենք շարունակել համագործակցությունը», - ասաց Հրաչ Ջաբրայանը: Պատասխանելով լրագրողների հարցերին, ձեռնարկության գլխավոր տնօրենն անդրադարձավ նաեւ քաղաքապետի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկված հարցերին:
«Հանդիպման ընթացքում քննարկեցինք քաղաքապետարանի առաջիկա ծրագրերը, որոնց իրականացումն, իրոք, առաջընթաց կլինի Կապանի համար: Որոշ հարցերում եկանք համաձայնության` համագործակցության համար: Ես ոգեւորված դուրս եկա այդ հանդիպումից, քանի որ քաղաքապետի ծրագրերն ու մտահղացումները շատ լավն են, որոնք, հուսով եմ, մոտ ապագայում իրականություն կդառնան», - ասաց «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրենը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
784 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
589 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1156 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ