1187 դիտում
14:45 26-06-2014
Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը հանձնվել է ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ ՊՈԱԿ-ին
ՀՀ կառավարության 2012թ. մարտի 15-ի որոշմամբ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը հանձնվել է ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին: Դիտարանի շենք-շինությունները, աշխարհում եզակիներից համարվող ստորգետնյա դեֆորմոգրաֆը 1990թ. առ այսօր չեն նորոգվել, չունեն գազամատակարարման համակարգ, ջրամատակարարման համակարգը և ճանապարհը գրեթե անմխիթար վիճակում են:
Գործադրի 2013 թվականի որոշմամբ հավանություն է տրվել ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի ստեղծման համաձայնագրի կնքման առաջարկությանը և կենտրոնի տեղակայման վայր է ընտրվել Կոտայքի մարզի Գետարգել համայնքի վարչական տարածքում գտնվող ՀՀ ԱԻՆ աշխատակազմին ամրացված գույքը, որի շենք-շինությունները, տարածքը 40 տարուց ավելի է, ինչ չեն նորոգվել և անմխիթար վիճակում են:
Որոշմամբ ՀՀ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ Երևանի Աճառյան 54ա հասցեում գտնվող շենքը և հողամասը մոտ 400 մլն դրամ գնահատված արժեքով հանձնվել են կառուցապատողին՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ին, որը դրա դիմաց կապիտալ կնորոգի Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի շենք-շինությունները, կկառուցի գազամատակարարման համակարգ, կկատարի նախահաշվով ներկայացված այլ աշխատանքներ, կնորոգի հայ-ռուսական հումանիտար կենտրոնի 1-ին, 10-րդ մասնաշենքերը, կվերականգնի ջրամատակարարման ցանցը և այլն:
Նմանատիպ նյութեր
741 դիտում
21:39 24-06-2014
Գառնիի դիտարանը վերազինվում է
Այս բաժնից
718 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
793 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2107 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա