40081 դիտում
15:56 19-11-2015
Գառնիի գյուղապետի տղայի նկատմամբ մահափորձ կատարած և հետախուզման մեջ գտնվող «Գառնիի Լավաշի Սուրիկի» թոռանը ոստիկանները հայտնաբերեցին Երևանում. նրան չփրկեց անգամ կերպարանափոխվելը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի, ոստիկանության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գիշերը ժամը 00:20-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել Գառնի գյուղի Չարենցի փողոցի 24/1 տան բնակիչ, 23-ամյա Ռուբեն Անդրանիկի Հակոբյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանի տղայի նկատմամբ կրակոցների միջոցով մահափորձ կատարելու մեջ: Նա իր մոտ եղած հրազենով կրակոցներ էր արձակել գյուղապետի որդու Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Նույն օրը Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ օրեր անց հետախուզում է հայտարարվում Ռ. Հակոբյանի և նրա համագյուղացի, 33-ամյա Արա Հայրապետյանի նկատմամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Հակոբյանը հայտնի բանդայի գործով անցնող «Գառնիի Սուրիկի Լավաշ» մականվամբ Սուրիկ Հակոբյանի թոռն է:
Նրան ոստիկանները հայտնաբերել են Երևանում՝ Սարյան փողոցում և տեղափոխելու են Նուբարաշենի բանտ, քանի որ քննչական վարչությունը դիմել էր դատարան և խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+