211652_close_icon
views-count4662 դիտում article-date 14:39 26-06-2014

Սյունիքի հայտնի միջադեպի ժամանակ սպանված Արտակ Բուդաղյանի հայրը պահանջում է դատել Սուրեն Խաչատրյանին` Լիցկային, նրա որդուն և թիկնապահին

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի` Լիցկայի տան մոտ սպանված Արտակ Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը, պահանջում է, որպեսզի Սուրեն Խաչատրյանը, նրա որդին եւ թիկնապահը դատվեն՝ իր որդու կյանքը խլելու համար: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էմիլ Բուդաղյանը՝ անդրադառնալով որդու դեմ առաջադրված մեղադրանքի դատական գործին: Նա նշեց, որ իրենք են ցանկացել, որպեսզի դատական գործ սկսվի եւ հավատում է, որ եթե արդար քննություն ընթանա,ապա մեղադրանքը շրջվելու է Սուրեն Խաչատրյանի, նրա որդու եւ թիկնապահի դեմ. «Մենք պահանջում ենք, որ նրանք դատվեն եւ պատասխան տան իրենց արարքի համար»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել Արտակ Բուղադյանի դեմ առաջադրված մեղադրանքը: Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013 թ ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել՝ նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում: Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՎԱԶ 2106 մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված և իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից՝ սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:

Նմանատիպ նյութեր