2623 դիտում
16:07 26-06-2014
19-ամյա զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել
Հակառակորդի կրակոցից հունիսի 24-ին սպանված Արմեն Արթուրի Ավետիսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]- ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով` սպանություն՝ ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Արմենը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]- ի թղթակցի հետ զրույցում ասել էր Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը: Ընտանիքն ապրում է սոցիալապես շատ ծանր պայմաններում. ոչ ոք աշխատանք չունի: «Անգամ տուն չունեն: Ազգականներից մեկի տանն են ապրում: Արթուրն իրենից փոքր եղբայր եւ քույր ունի: Շատ ծանր պայմաններում էին ապրում: Ընտանիքի հույսը Արթուրն էր, ուզում էր ծառայությունից վերադառնար, աշխատեր եւ ինչ-որ չափով թեթեւացներ ընտանիքի հոգսը: Շատ համեստ եւ սիրված տղա էր»,- ասել էր գյուղապետը: Հավելեց, որ դժվարությամբ տղայի ծնողներին հայտնել են լուրը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Նմանատիպ նյութեր
2956 դիտում
13:33 28-02-2015
19-ամյա զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով
2011 դիտում
15:56 09-05-2015
Իրեն ամրակցված ինքնաձիգից արձակած կրակոցից մահացած զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել
Այս բաժնից
631 դիտում
18:50 17-01-2025
Հայաստանում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը
790 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
592 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը