642 դիտում
18:02 26-06-2014
Քաղաքաշինության նախարարությունը հետաքրքրված է դպրոցական շենքերի էներգախնայողության-վերանորոգման ծրագրով
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալներ Ռուզան Ալավերդյանը և Արմեն Ղուլարյանը, նախարարության պատասխանատու աշխատակիցների հետ աշխատանքային հանդիպում են ունեցել գերմանական KFW բանկի «Վերականգնման վարկերի բանկ»-ի տնտեսական գծով փորձագետ Պետեր Լինդիենի և ինժեներ-ճարտարագետ Ալֆրեդ Կերսչբերգերի հետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ KFW բանկի ներկայացուցիչները հանդիպել էին նախարարության պատասխանատուների հետ` պայմանավորվածություն ձեռք բերելով Հայաստանում դպրոցների էներգախնայողության ծրագրերի ներդրման նպատակով Հայաստան ժամանող Գերմանական փորձագետ-խորհրդատուների հետ հանդիպման վերաբերյալ (լինք նախորդ նյութին):
Հանդիպման նպատակը գերմանական KFW բանկի` էներգախնայողության-վերանորոգման ծրագրում ընդգրկվելիք հայաստանյան դպրոցների ընտրությունն էր, որը կատարվելու էր փորձագիտական բազմակողմանի ուսումնասիրություններից հետո:
Փոխնախարար Ռ. Ալավերդյանը շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի և իրականացվող ծրագրի համար նշեց.- «Քաղաքաշինության նախարարությունը հետաքրքրված է դպրոցական շենքերի էներգախնայողության-վերանորոգման ծրագրով և հույս ունի, որ այն կհաջողվի իրականացնել»: Նա հյուրերին ներկայացրեց ուսումնասիրությունների համար ծրագրի պահանջներին համապատասխան ընտրված դպրոցների ցանկը.- «Ընտրության ժամանակ հաշվի են առնվել տարբեր գործոններ` օբյեկտի վնասվածության աստիճանը, հզորությունը, ընդհանուր մակերեսը, կլիմայական գոտին և այլ չափանիշներ»:
Պարոն Ալֆրեդ Կերսչբերգերը նշեց, որ ծրագրի արդյունավետ իրագործման համար պետք է դպրոցներում իրականացնել ամբողջական ուսումնասիրություններ` նկուղից միչև տանիք, ապա` սկսել շինարարական աշխատանքները: Նա ևս կարևորեց դպրոցների սեյսմակայունության խնդիրը, նշելով, որ այն լինելու է ուշադրության կենտրոնում:
Փոխնախարար Ա. Ղուլարյանն իր խոսքում անդրադարձավ Հայստանում իրականացվող դպրոցաշինությանը, նշելով, որ այն գտնվում է կառավարության և ՏԻՄ-երի ուշադրություն տիրույթում.- «Ամեն տարի ոչ միայն ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ են գումարներ ծախսվում դպրոցների վերանորոգման կամ հիմնանորոգման վրա, այլ մարզպետարանների, կրթության և գիտության նախարարության, ի հավելումն, միջազգային դոնոր կազմակերպություններն ու հիմնադրամները»:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ հանդիպման վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1538 դիտում
13:10 27-01-2022
Կառավարությունը հաստատեց 1.7 մլն դոլարի էներգախնայողության դրամաշնորհային ծրագիրը. խոսքը 20 շենքերի մասին է
Այս բաժնից
523 դիտում
19:03 17-01-2025
Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ
631 դիտում
18:50 17-01-2025
Հայաստանում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը
790 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը