1541 դիտում
13:10 27-01-2022
Կառավարությունը հաստատեց 1.7 մլն դոլարի էներգախնայողության դրամաշնորհային ծրագիրը. խոսքը 20 շենքերի մասին է
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. Հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Դրանով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 1 մլն 719 հազար 200 եվրոյի չափով դրամաշնորհ:
Առաջարկվող ծրագրի գլխավոր նպատակն է հասարակական նշանակության շենքերում էներգախնայողության մակարդակի բարձրացումը:
ՏԿԵ նախրար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ ծրագրով նախատեսվում է 20 շենքերում էներգախնայողության ծրագրեր իրականացնել, որը կբերի 50 տոկոսով էներգախնայողության, եւ առնվազն տարեկան 3 հազար մեգավատ/ժամ էլեկտրաէներգիայի խնայողություն եւ տարեկան 700 տոննա ածխաթթու գազի արտանետման ցուցանիշների նվազեցում:
Ծրագրի հետևյալ նպատակներից են նաեւ Էներգետիկ ծառայություններ մատուցող ենթակառուցվածքների սուբյեկտների կայացում և զարգացման աջակցությունը, նվազագույնը 20 մարզային վարչական մարմինների ներկայացուցիչների շրջանում էներգախնայողության վարկերի ներգրավման մեխանիզմների և էներգախնայողության արդյունավետության մասին իրազեկվածության աճը:
Ծրագրի ժամկետը 2 տարի է:

Նմանատիպ նյութեր
642 դիտում
18:02 26-06-2014
Քաղաքաշինության նախարարությունը հետաքրքրված է դպրոցական շենքերի էներգախնայողության-վերանորոգման ծրագրով
1098 դիտում
14:22 04-06-2014
Կառավարությունը հաստատեց ազգային ստանդարտների մշակման ծրագիրը
19889 դիտում
14:09 01-06-2018
Կառավարությունը ծրագիրը հաստատեց և ուղարկեց ԱԺ
Այս բաժնից
793 դիտում
21:39 17-01-2025
Fastex-ը 20 մլն դրամ է տրամադրել Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների վերազինմանը
910 դիտում
21:12 17-01-2025
Բաքվի բռնապետական վարչախումբը փորձում է դատել ողջ հայ ժողովրդին՝ նսեմացնել նրա արժանապատվությունը. ՀՀԿ ԳՄ
640 դիտում
20:58 17-01-2025
Հունվարի 20-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց