211652_close_icon
views-count1460 դիտում article-date 18:02 26-06-2014

Պաշտոնական. Սուարեսը որակազրկվել է 9 խաղով և ֆուտբոլից հեռացվել է 4 ամսով

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկվել է 9 խաղով և ֆուտբոլից հեռացվել է 4 ամսով, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: Նման պատժամիջոց ուրուգվայցու նկատմամբ կիրառվել է ԱԱ-2014-ի խմբային փուլում Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կիելինիի ուսը կծելու հետևանքով: Հատկանշական է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սուարեսը խաղի ժամանակ կծում է մրցակցի խաղացողին: Նախկինում Սուարեսի «զոհեր» էին դարձել ՊՍՎ-ի կիսապաշտպան Օտման Բակալը և «Չելսի»-ի պաշտպան Բրանսիլավ Իվանովիչը:

Նմանատիպ նյութեր