211652_close_icon
views-count4916 դիտում article-date 20:35 25-09-2017

«Յուվենտուսի» նախագահը մեկ տարով հեռացվել է ֆուտբոլից

«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին մեկ տարով հեռացվել է ֆուտբոլից՝ տոմսերի վաճառքի հետ կապված խարդախությունների համար: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դատարանը տուրինյան ակումբին տուգանել է նաև 300 հազար եվրոյով: Անյելիին մեղադրել են Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի երկու հոդվածներ խախտելու մեջ, որոնք կարգավորում են մենեջերների աշխատանքը: Բացի այդ, մոտ ժամանակներս կքննարկվի ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեում Անյելիի անդամակցության հարցը: «Յուվենտուսն» արդեն պաշտոնապես արձագանքել է այս որոշմանը և հայտարարել, որ այն բողոքարկելու է:

Նմանատիպ նյութեր