7687 դիտում
18:30 26-06-2014
Երևանում 33-ամյա կին վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում «Կովկասի գերուհի» պանդոկի մոտ Երևանի բնակիչ, 33-ամյա Անուշ Գևորգյանը իր վարած Nissan Tida մակնիշի 34 SQ 843 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ Երևանի բնակիչ, 14-ամյա Բորիս Փանոսյանին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել հեծանվով թույլատրելի հատվածով: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան երեխային բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխել է Սուրբ Մարիամ Աստվածածին բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միշա Մովսիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2825 դիտում
13:14 13-12-2015
Չինաստանում կին վարորդը վրաերթի է ենթարկել կին հեծանվորդին. տեսանյութ
15514 դիտում
00:40 31-10-2015
Մաշտոցի պողոտայում 29-ամյա կին վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա կին հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ