5031 դիտում
20:22 26-06-2014
ՀՔԾ քննիչը կրկին արհամարհեց դատարանին. ո՞վ պետք է զգաստացնի նրան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի ղեկավարությամբ ընթանում էր դատական նիստ, որում քննարկվում էր ՊԵԿ նախկին աշխատակից, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Արտակ Ղուկասյանի առևանգման հարցը: Փաստաբան Հակոբ Ճարոյանը բողոքարկել է ՀՔԾ քննիչ Էդգար Հակոբյանի որոշումները և դիմել է դատարան` պահանջելով, որ քննիչն իր անարդար վարած գործի համար ներկայանա դատարան և պատասխանի մի շարք հարցերի:
Խնդիրն այն է, որ քննիչ Հակոբյանն Արտակ Ղուկասյանի առևանգման բոլոր փաստերն անտեսելով գործ չի հարուցել և կոծկել է ողջ իրականությունը`՝ բացահայտ կերպով հովանավորելով ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանին, նրա սանիկ, ՊԵԿ ՕՀՎ բաժնի պետ Արման Սարգսյանին և նրա աշխատակիցներին: Վերջիններս առևանգել, խոշտանգել և թալանել են Արտակի և նրա ընտանիքի ունեցվածքը, խլել բիզնեսները: ՀՔԾ-ի քննիչ Էդգար Հակոբյանն արդեն չորրորդ անգամ չներկայացավ դատարան: Ինչպես նշեց Ա.Ղուկասյանի պաշտպան Ճարոյանը` քննիչ Հակոբյանի «փախուստը» դատական նիստերից ապացույցն է այն բանի, որ քննիչը, քաջատեղյակ լինելով իր վարած գործից, վախենում է ներկայանալ դատարան, քանի որ համոզված է, որ կխայտառակվի: Քննիչը քրեական գործ չի հարուցել ոչ միայն առևանգման համար, այլ նաև սուտ մատնության հիմքով: Նախաքննության ժամանակ փաստաբան Վ. Գրիգորյանը Ամալյա Բեգլարյան-Վահրամ Մկրտչյան առերեսման ժամանակ նշել է, որ քննիչ Հակոբյանը իր մտքերը բացահայտ թելադրում է վկային և ուղղորդում նրան, թե ինչ գրել:
Ինպես նշեց փաստաբան Ճարոյանը` այս արարքն ինքնին արդեն խոսում է քննիչի փոխարեն, իսկ դատարանից փախուստն արդեն հաստատում է, որ քննիչը կեղծել և կոծկել է իրականությունը: Այս գործով քննչական խմբից քննիչ Արթուր Ղազարյանը կաշառք պահանջելու մեղադրանքով արդեն կալանավորվել է: Իսկ եթե դատավոր Արմեն Բեկթաշյանը մերժի բողոքը, ապա Արտակ Ղուկասյանի ընտանիքը պատրաստվում է դիմել Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)` քրեական գործը քննած ՀՔԾ քննիչ Էդգար Հակոբյանի ապօրինի գործողությունները բացահայտելու համար:
Ինչպես նշեց Ա. Ղուկասյանի կինը` ՀՔԾ քննիչ Հակոբյանը արդեն չորրորդ անգամ չի ներկայանում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, իսկ ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, ում կատարած հանցանքները թաքցրել է քննիչ Հակոբյանը, չի ներկայանում Շենգավիթի դատարան: Լրագրողի հեռախոսազանգին էլ վերջինս պատասխանում է, թե կնունքի է գնացել և չի կարող հիմա հարցերին պատասխանել:
Սրանց նման խեղկատակներն էլ խեղաթյուրում են ազնիվ մարդկանց ճակատագրերը: Հասկանալի է, թե ինչու ՀՔԾ քննիչ Էդգար Հակոբյանը չի պատժել առևանգողներին, թալանչիներին: Չէ՞ որ ինքն էլ նրանցից մեկն է կամ գուցե նրացից էլ վատը… Երևի Վահրամ Մկրտչյանը և քննիչ Հակոբյանը մոռացել են, որ Աստված իրենց նմաններին մի փոքր ուշ է պատժում, բայց լավ է պատժում…
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
33626 դիտում
08:41 28-02-2018
Ինչո՞ւ Լիոնել Մեսսին արհամարհեց Ադրբեջանի առաջարկած 8 մլն դոլարը. «Փաստ»
11791 դիտում
13:14 10-03-2014
Mercedes-ը «Չայնիի ոլորաններում» հայտնվել էր ձորում. ոստիկանները գոռում էին. «քննիչը գալի՜սա, քննիչը գալի՜սա.. »
Այս բաժնից
676 դիտում
19:15 17-01-2025
Քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը
523 դիտում
19:03 17-01-2025
Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ
637 դիտում
18:50 17-01-2025
Հայաստանում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը