2593 դիտում
21:53 26-06-2014
Թմրաբիզնեսը սոցիալական և միջազգային չարիք է
Թմրամոլությունը սոցիալական չարիք է: Այն քայքայում է ոչ միայն մարդու առողջությունը, այլև ընտանիքը և մարդկային հարաբերությունները: Այն ծուլացնում ու բթացնում է մարդուն, ինչն ուղղակի անդրադառնում է սոցիալական հարաբերություների վրա: Եթե Ձեր հարևանը թմրամոլ է, ապա նա շատ հաճախ է անհանգստացնելու Ձեզ, ինչպես նաև, նրա պատճառով կարող եք ակամա հայտնվել թմրամոլների շրջապատում:
Թմրամոլը հաճախ է հուսահատվում: Դա տեղի է ունենում թմրանյութի ազդեցության տակ կամ թմրանյութի բացակայության ժամանակ: Հուսահատության մեջ ընկած մարդը երբեմն կորցնում է մարդկային դեմքը, կատարում կրթված մարդուն անվայել արարք, ընդհուպ՝ հանցագործություն: Թմրամոլը հանցագործություն է կատարում կամ թմրանյութի ազդեցության տակ, կամ թմրանյութ ձեռք բերելու համար: Այդպիսով, թմրամոլությունը հանցագործության ծնողներից է, և նաև այդ պատճառով է թմրամոլությունը համարվում սոցիալական չարիք:
Թմրանյութը շատ թանկ ապրանք է: Թմրամոլ ունեցող ընտանիքը մշտապես ֆինանսական ճգնաժամի մեջ է, որովհետև թմրամոլը շատ է ծախսում, բայց քիչ է աշխատում ու քիչ է վաստակում: Այդպես թմրամոլի ընտանիքը որոշ ժամանակ անց ընկնում է անվերջ, անմարելի պարտքերի շրջանակի մեջ: Նաև այդ պատճառով է թմրամոլությունը համարվում սոցիալական չարիք:
Թմրաբիզնեսը համարվում է ամենաեկամտաբեր բիզնեսը: Դրանով զբաղվում են հանցագործ խմբավորումները կամ հատուկ ծառայությունները, կամ երկուսն իրար հետ միասին: Եթե մարդը հանցագործ կամ հատուկ ծառայությունից չէ, ապա պարզապես չի կարող կազմակերպել այդ բիզնեսը: Թմրամոլների մեծ մասը վճարունակ չէ, և այդ գործով զբաղվելու ռիսկը շատ մեծ է:
Վերջին տասնամյակներում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը միջազգային համագործակցության հարթակ է: Միջպետական հարաբերություններում կողմերը կարևորում են համատեղ պայքարը թմրաշրջանառության դեմ, այսինքն՝ թմրանյութերի մի երկրից մյուսը տեղափոխելու հարցերը: Մյուս կողմից այն նաև միջազգային քննադատության թիրախ է: Եթե ուզում են որևէ երկրի մասին վատ բաներ ասել, ապա մեղադրում են ապրօինի թմրաշրջանառության, թմրանյութերի տարանցման, թմրաբիզնեսին աջակցելու մեջ:
Թմրանյութը դեր է ունեցել նաև պատմության մեջ: Եվրոպացիները Չինաստանը նվաճել են թմրանյութի օգնությամբ: Չինական արքայական ընտանիքի երիտասարդ անդամները, ովքեր ի դեպ ծանոթ էին թեթև թմրանյութերին, եվրոպացիների կողմից հյուրասիրվում են ափիոնով, ընկնում խիստ կախվածության մեջ, ստորագրում պարտվողական պայմանագրեր, որոնց արդյունքում ի վերջո Չինաստանը զրկվում է անկախությունից:
Աֆղանստանի ժողովրդավարացման դեմ պայքարողները նույնպես ունեն խորը հետաքրքրություն թմրաբիզնեսի նկատմամբ: Նրանք հասկանում են, որ ժողովրդավարական երկրում քաղաքացիական հասարակությունը պարզապես չի թույլատրելու անարգել զբաղվել թմրաբիզնեսով: Այնպես որ, թմրանյութը ոչ միայն սոցիալական, այլև միջազգային չարիք է, պատերազմների և համամարդկային ողբերգությունների պատճառ:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1471 դիտում
10:10 01-05-2015
«Պուտինը չարիք է», «ԱՄՆ-ը չարիք է» արտահայտությունները, իհարկե, մեկնաբանություններ են. Առավոտ
1304 դիտում
13:02 29-04-2014
Ապօրինի պահվող զենքը` չարիք. փաստեր և վիճակագրություն. տեսանյութ
931 դիտում
14:38 17-11-2014
«Իսլամական պետություն»-ը չարիք է. Օբամա
Այս բաժնից
784 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
589 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1156 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ