1602 դիտում
13:50 27-06-2014
Հունիսի 28-ին Երևանի կենդանաբանական այգին կաշխատի առավոտյան ժամը 09:30-ից մինչև 16:00-ն
Հունիսի 28-ին Երևանի կենդանաբանական այգին այցելուների համար բաց կլինի առավոտյան ժամը 09:30-ից մինչև 16:00-ն: Այնուհետև ժամը 18:00-ից այգում կմեկնարկի «Երազանքի գիշեր Երևանի կենդանաբանական այգում» միջոցառումը, որի ընթացքում այգին կհյուրընկալի շուրջ 60 հաշմանդամ երեխաների` նրանց ծնողների, խնամակալների, քույրերի և եղբայրների հետ:
Հրավիրվածների համար այգին նախապատրաստել է բացառիկ ծրագիր. փոքրիկները հնարավորություն կունենան շրջելու կենդանաբանական այգում և անմիջականորեն շփվելու կենդանիների հետ:
Ծրագրի մաս կազմող «Իրականացնենք երեխայի երազանքը» նախաձեռնությամբ էլ միջոցառման աջակիցների և գործընկերների օգնությամբ կիրականանան հրավիրված երեխաների նախապես հայտնած ցանկություններն ու երազանքները:
Օրվա խորհուրդը ոչ միայն սահմանափակ կարողություններով երեխաներին անմոռանալի երեկո պարգևելն է, այլև հավելյալ այն խնդիրների մասին բարձրաձայնելը, որոնց նրանք ստիպված են բախվել առօրյա կյանքում:
Նկատենք, որ «Երազանքի գիշեր կենդանաբանական այգում» խորագրով միջոցառումներն աշխարհի տասնյակ քաղաքներում իրականացվում են ամեն տարի:
Նմանատիպ նյութեր
4970 դիտում
15:34 14-03-2020
Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի մինչև մարտի 23-ը
999 դիտում
19:18 30-12-2022
Մետրոն դեկտեմբերի 31-ին կաշխատի ժամը 07:00-ից և մինչև 2023 թվականի հունվարի 1-ի ժամը 03:00-ը
Այս բաժնից
574 դիտում
21:50 17-01-2025
Գևորգ Պապոյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրի հետ
799 դիտում
21:39 17-01-2025
Fastex-ը 20 մլն դրամ է տրամադրել Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների վերազինմանը
913 դիտում
21:12 17-01-2025
Բաքվի բռնապետական վարչախումբը փորձում է դատել ողջ հայ ժողովրդին՝ նսեմացնել նրա արժանապատվությունը. ՀՀԿ ԳՄ