1064 դիտում
15:25 27-06-2014
ՀԵՀ-ը Իջևանում տեղակայված զորամասերից մեկում բացեց հերթական համակարգչային լսարանը
Հունիսի 27-ին Իջևանում տեղակայված զորամասերից մեկում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բացեց հերթական համակարգչային լսարանը։ Այս նախաձեռնությունը երիտասարդական հիմնադրամը կյանքի է կոչել ՀՀ պաշտպանության նախարարի հետ քննարկումների արդյունքում։ Լսարանները ներառում են համակարգիչներ, տպիչ, ծրագրային ապահովումներ, համապատասխան կահույք։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշում է, որ համակարգչային լսարանները մեծ արձագանք են գտել զինծառայողների շրջանում։ «Այսօր արդեն բացեցինք նման 7-րդ լսարանը։ Այս ծրագրով մենք ցանկանում ենք օգնել զինվորական ծառայություն անցնող երիտասարդներին, որպեսզի բանակում հետ չմնան կրթական պրոցեսից։ Մենք ամեն ինչ անելու ենք մեր ուժերի ներածին չափով՝ նման լսարանների թիվը բազմապատկելու համար։ Ես հավատացած եմ, որ մեր կողմից բացված լսարաններում շատ զինծառայողներ կարողացել են իրենց կրթական խնդիրները լուծել»,- ասում է Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ խնդիրն արդիական է, քանի որ տարեցտարի ավելանում է այն երիտասարդների թիվը, ովքեր զորացրվելուց հետո դիմում են բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ կրթությունը շարունակելու համար։
Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից բացվող լսարանները հագեցվում են նաև էլեկտրոնային գրականությամբ։ Երիտասարդական հիմնադրամը մշտապես պահում է կապն այն զորամասերի հետ, որտեղ բացվել են լսարաններ և անհրաժեշտության դեպքում իրականացնում տեխնիկական սպասարկում։
Նմանատիպ նյութեր
1125 դիտում
17:55 20-05-2014
Samsung ընկերությունն այսօր Գյումրիում բացեց գերժամանակակից համակարգչային լսարան
1161 դիտում
19:57 30-08-2016
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը