925 դիտում
15:53 27-06-2014
ՀՀ Արդարադատության նախարարը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են ԼՂՀ հակամարտության ընթացքում անհայտ կորածների որոնողական աշխատանքները
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 27-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին: Հանդիպման ընթացքում ԿԽՄԿ-ի ղեկավարն անդրադարձել է Կարմիր Խաչի հայաստանյան գործունեությանը, ինչպես նաև ՀՀ իշխանությունների հետ իրականացվող՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին:
Նախարարը նշել է, որ ՀՀ իշխանությունները խնդիրը լուծելու հարցում ապավինում են ԿԽՄԿ-ի փորձառությանը։ Հովհաննես Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԿԽՄԿ նախաձեռնությանը՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը ՀՀ օրենսդրությամբ առավել հստակ ամրագրելու գործում։ Հանդիպմանը կարևորվել է նաև ԿԽՄԿ և ՀՀ արդարադատության նախարարության սերտ համագործակցությունը քրեակատարողական ոլորտում։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել սերտ և բազմաբևեռ համագործակցության համար։
Նմանատիպ նյութեր
2322 դիտում
14:39 20-10-2017
ՀՀ պաշտպանության նախարարը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է անհայտ կորածների որոնմանն առնչվող հարցեր
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»