8916 դիտում
18:52 27-06-2014
«Գոլդ» համարանիշներով BMW X5-ի վարորդը ՃՈ տեսուչին համոզում էր, թե՝ «ունեմ քեռի, հոպար, իրանք հարցը կլուծեն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է, որ վարորդներն ավտոմեքենան վարելիս իրենց մոտ ունենան վարորդական իրավունքի վկայականներ, հակառակ դեպքում նանց նկատմամբ վարչական ակտեր կկազմվեն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 26-ին, ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակցի կողմից Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել BMWX 5-ի մակնիշի 90 ZO 001 համարանիշի ավտոմեքենան, որի վարորդը չուներ վարորդական իրավունքի վկայական:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Սայաթ Նովա փողոցի բնակիչ, 41-ամյա Իվան Հովհաննիսյանի անվամբ, իսկ մեքենայի վարորդը ՃՈ տեսուչին համոզում էր, որպեսզի մեքենան չտեղափոխվի տուգանային հրապարակ, ու տեսնելով, որ դա չի անցնում, սկսում է նրան համոզել, որ իր հորեղբայրը, իսկ հետ՝ քեռին, իսկ հետո՝ ընկերոջ հորեղբայրը, ոստիկանության բարձրաստիճան սպաներ են, ու հիմա ինքը զանգով հարցը կկարգավորի: Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, «խևին խելքն ինչ անի, սևին՝ սապոնը», քանի որ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանը ՃՈ աշխատակիցներին հորդորել է մոռանալ «անթել» հեռախոսի մասին և այդ ամենի արդյունքում «գոլդ» համարանիշի BMW X5-ը տեղափոխվեց «գայի պլաշադկա»: ՃՈ-ն կրկին զգուշացնում է վարորդներին, որ անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից, օրինախախտում կատարողները կպատժվեն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+