66729 դիտում
20:36 24-03-2021
Մեծամորի ոստիկանները իրականացրել են «Ամեն հոպար՝ հոպար չի» օպերացիան. հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզության խմբի ծառայողները՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Իգիթ Հակոբյանի գլխավորությամբ, Արմավիրի մարզում իրականացրել են «Ամեն հոպար՝ հոպար չի» հատուկ օպերացիան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մեծամորի ոստիկանները օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն օրը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածից ոստիկանության Մեծամորի բաժին են բերման ենթարկել 53-ամյա Մանուկ Մանուկյանին:
Արդեն տեղում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ծխամորճ և դեղահաբերի տարա՝ կանեփանման բույսի մնացորդի հետքերով:
Մեծամորի ոստիկանները պարզել են, որ նա այդ ամենը ձեռք է բերել Արմավիր քաղաքում հայտնի ոմն «Հոպարից»:
Ոստիկանները Մ. Մանուկյանի Opel մակնիշի ավտոմեքենան խուզարկելու արդյունքում, որի թույտվությունը տվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, հայտնաբերել են 179. 53 գրամ ընդհանուր քաշով դեղնականաչավուն չորացված կանեփանման զանգված:
Մ. Մանուկյանը որպես կասկածյալ ձերբակալվել է, իսկ ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզները պարզել են «Հոպարի» ինքնությունը, ով Արմավիր քաղաքի բնակիչ, 65-ամյա Գագիկ Էլբակյանն է, ում բնակարանում նույնպես դատարանի որոշմամբ կատարվել է խուզարկություն, որտեղ էլ հայտնաբերվել 4,29 գրամ ընդհանուր քաշով դեղնականաչավուն չորացված կանեփանման զանգված:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Մեծամորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 266 և 268 հոդվածների 2-րդ մասով և Գ.Էլբակյանը նույնպես ձերբակալվել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+